ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Դուք կարդացե՞լ եք Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»

Դուք կարդացե՞լ եք Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»
18.02.2026 | 18:27

Դա ձեր՝ հայերիդ մասին գրված վեպ է, բայց հրեաների՝ մեզ համար է գրված, և գրված է ասելու, թե ամեն ինչ՝ հալածանքի ուժն էլ, արյան ուժն էլ, տնտեսական ուժն էլ պետք են միայն այն ժամանակ, երբ զենք վերցնել գիտես։ Այդ վեպը կոչ էր հրեաներին, որ զենք վերցնել սովորեն և ոչ թե հավերժաբար հարմարվեն։ Հարմարվելով կապրի ու կմնա մարդը, բայց ազգը՝ ոչ․․․

Եֆիմ ԷԴՔԻՆԴ

Հրեա բանասեր, թարգմանիչ,

թարգմանական արվեստի տեսաբան

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 11823

Մեկնաբանություններ